18 մայիսի 2010 - 17:56 AMT
2010 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից 137 283 ուղևոր է մեկնել

2010 թվականի առաջին չորս ամիսների ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ուղևորնափոխադրումներն աճել են: Այս տարվա առաջին չորս ամիսներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորները 137 283 են, իսկ ժամանածները` 116 808: Համեմատության համար հարկ է նշել, որ 2009թ. առաջին եռամսյակում մեկնումների քանակը կազմել էր 129 651, իսկ վերջին եռամսյակում ժամանումների քանակը` 201 925:

Ինչպես հաղորդում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, վիճակագրական տվյալների համաձայն յուրաքանչյուր տարի ուղևորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին: Հարկ է նշել, որ նման պատկերն օրինաչափ է յուրաքանչյուր տարվա համար: Այն կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաև այլ գործոնների հետ: Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն աճ է նկատվում ժամանող ուղևորների շրջանում: