17 հոկտեմբերի 2001 - 23:28 AMT
ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ Է ԴԻՄԵԼ ՄԻ ՆԱՄԱԿՈՎ, ՈՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ
ԱՄՆ-ի պետական քարտուղար Քոլին Փաուէլը դիմել է ամերիկյան Կոնգրեսին մի նասմակով, որում կոչ է անում վերացնել 1992 թվականին ընդունված Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում է վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», նամակում ասվում է, որ «վերացնելով 907-րդ ուղղումը ԱՄՆ-ը վարձահատույց կլինեն այդ կովկասյան պետությանը` հակաահաբեկչական կոալիցիային մասնակցելու համար»: Քոլին Փաուէլի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հրաժարվելը կօգնի նրա ղեկավարությանը պայքարել ահաբեկիչների հետ իր երկրի ներսում: Այսպիսով, ԱՄՆ-ի պետքարտուղարը անուղղակիորեն ճանաչել է, որ այսօր Ադրբեջանը ահաբեկության սպառնալիք է ներկայացնում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: