19 մայիսի 2010 - 19:09 AMT
Մարկ Լյուիս. Հայաստանի կառավարությունը կկարողանա ապահովել պետպարտքի սպասարկումը

Հայաստանի կառավարությունն, անկասկած, կկարողանա ապահովել պետպարտքի սպասարկումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը ի պատասխան Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի գծով ԱՄՀ փորձագետ Վերոնիկա Բակալուի այն մտավախության, որ ճգնաժամային շրջանում Հայաստանի պետպարտքն աճել է երկու անգամ, ինչը որոշակի մտահոգություն է առաջացնում:

«Այս պահի դրությամբ, Հայաստանի պետական պարքտը կայուն է, սակայն ապագայում հարկ կլինի հատուկ ուշադրություն դարձնել միջոցների ներգրավման ծրագրերին, թույլ չտալու համար, որ պետպարտքը կտրուկ աճի»,-հավելել է ԱՄՀ առաքելության ղեկավարը:

Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, պետպարտքի առկայության քաղաքականությունն ենթադրում է հուսալի ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն բարձր շահույթ և վարկավորման բարենպաստ պայմաններ: «Լավագույն տարբերակը կլինի դրամաշնորհների ներգրավումը և վարկերի տրամադրումը արտոնյալ պայմաններով»,-հավելել է Մարկ Լյուիսը: