20 մայիսի 2010 - 13:23 AMT
Մոսկվայում բացվել է SEYFO եվրոպական իրավապաշտպան հանձնախմբի բաժանմունքը

Մայիսի 19-ին`փոքրասիական հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Մոսկվայում բացվել է SEYFO Եվրոպական հանձնախմբի ռուսական բաժանմունքը հանուն 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է ամբողջ աշխարհի հայերի, ասորիների և հույների լոբբիստական ջանքերի միավորմանը:

SEYFO-ի ռուսական բաժանմունքը մտադիր է հունական հասարակության հետ բարձրացնել ՌԴ Պետդումայի կողմից ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման հարցը` որպես 1995թ. ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի լրացում: SEYFO-ի ռուսական բաժանմունքը նախատեսում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին` խնդրանքով արագացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկել շտկումը, որը վերջ կդնի ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդների անունները լռության մատնելուն:

SEYFO-ի ռուսական բաժանմունքի բացման գործում մեծ ավանդ ունեն ասորական ակտիվիստները, որոնք 2010-ի մարտի 11-ին հասան նրան, որ Շվեդական խորհրդարանն ընդունեց բանաձև, որը դատապարտում է բոլոր երեք քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները: Հիմա Հայոց ցեղասպանության հարցին հավասար ասորիների և փոքրասիական հույների ցեղասպանության հարցը դրված է Եվրոպական խորհրդարանի օրակարգում:

Մոտ ժամանակները հանձնաժողովը նախատեսում է հանդես գալ որպես Շվեյցարիայում ասորիների ցեղասպանության ուսումնասիրման Համաշխարհային ինստիտուտի հիմնադիր: SEYFO-ի ռուսական բաժանմունքի աշխատակիցները համոզված են, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի հետաձգումը տեղի է ունենում հիմնականում այս աշխարհի ուժեղների քաղաքական և տնտեսական նկատառումներից ելնելով, որը հղի է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ նոր հանցագործություններով: Մոսկվայի Ասորիների ազգային –մշակութային տարածաշրջանային ինքնավարության նախագահ Իոսիֆ Զայան նշում է, որ «ներկա պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը նախընտրում է չտեսնել Իրաքում իր աչքի առաջ տեղի ունեցող ասորիների զանգվածային հալածանքները, Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման հարցը լրացուցիչ սրություն է ստանում: 20-րդ դարի սկզբին ասորական ողբերգության ճանաչումը կգրավի համաշխարհային հանրության ուշադրությունը 21-րդ դարի ասորական ողբերգության նկատմամբ: Դրա գիտակցումը ևս մեկ խթան է ցեղասպանության ճանաչման համար պայքարում, ինչով զբաղվում է Ռուսաստանում SEYFO բաժանմունքը

Հայտնի է, որ ամերիկյան ներխուժումից հետո տարիների ընթացքում Իրաքը լքել է ասորի քրիստոնյաների գրեթե կեսը: Այսօր Իրաքի ասորիները դաժան հալածանքների են ենթարկվում: Ամեն օր տեղեկություն է լինում սպանությունների և առևանգումների մասին: Եկեղեցիների ավերումը դարձել է սովորական երևույթ, հաղորդում է Մոսկվայի Ասորիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության մամլո ծառայությունը: