Մայիսի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշեց Պոնտոսի հույների, ասորիների և սիրիացի խալդերի ցեղասպանության օրը, որոնք ևս Օսմանյան կայսրության և քեմալիստական Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների դեմ թուրքական ցեղասպան քաղաքականության զոհ դարձան:
«Մենք միավորվում ենք մեր եղբայրների ու քույրերի` հույների, ասորիների, սիրիացի խալդերի և Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած բոլոր քրիստոնյաների հետ Պոնտոսի հույների ցեղասպանության այս սուրբ օրը, ցեղասպանության, որը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է նաև, որ ANCA-ն հաստատում է իր վճռականությունը քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել են Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան, ինչպես նաև Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Փենսիլվանիայի և Իլլինոյսի նահանգները:
Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում ցեղասպանության ենթարկվել շուրջ 2 միլիոն հայ, ասորի, սիրիացի եև հույն: