17 հոկտեմբերի 2001 - 00:19 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՊԱՀՊԱՆՈՂ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը առաջարկել է փակել Բաքվում գործող «Իսլամական ժառանգության վերածնունդ» կազմակերպությունը: Այդ մասին այսօր հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության նախարար Նամիգ Աբբասովը: Նրա խոսքերով, ԱԱՆ-ը միջազգային ահաբեկիչների հետ կազմակերպության կապը հաստատող բավականին տեղեկություն ունի: Ըստ ադրբեջանական մամուլի տեղեկությունների, Քուվեյթում կենտրոնատեղ ունեցող այդ կազմակերպության առաջնորդները սերտ կապեր ունեն համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ: Նախարարի խոսքերով, «Իսլամական ժառանգության վերածնունդ» կազմակերպությունը ահաբեկիչների հետ կապեր ունեցող միակ կազմակերպությունը չէ: «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական նպատակներ հետապնդող մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում է մեր հսկողության տակ»,- հայտնել է Աբբասովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: