Հայաստանի կառավարությունը ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է կառավարության անունից ստորագրելու ՀՀ կառավարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (Զվարթնոց), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվող ուղղակի պայմանագիրը, որի համաձայն վարկավորվելու է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի երկրորդ փուլի շինարարությունը։