17 հոկտեմբերի 2001 - 00:19 AMT
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանի եւ Հունաստանի զինվորական գերատեսչությունների ղեկավարները ընդունել են 2002 թվականի զինվորական գործակցության ծրագիրը: Օրերս Աթենքում, Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի պաշտոնական այցի ընթացքում, ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ : Իսկ երկուշաբթի Երեւան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դիմիտրիուս Ապոստոլակիսը, որը բանակցություններ կվարի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ գլխավոր շտաբի պետ Հարությունյանի հետ: Մասնավորապես, կքննարկվեն հունական կողմի օգնությամբ հայկական խաղաղարար գումարտակի ստեղծման եւ Հունաստանի զինվորական ակադեմիաներում հայ զինվորականների ուսուցման հարցերը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: