17 հոկտեմբերի 2001 - 00:18 AMT
ՃՇՏՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Ռուսաստանի տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էներգետիկայի նախարարությունները ներկայացնող ռուսաստանյան փորձագետների մեծ խումբ շարունակում է ուսումնասիրել հայկական ձեռնարկությունների վիճակը` համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար: Ներկայումս ճշտվում է հայկական այն ձեռնարկությունների վերջնական ցուցակը, որոնց արժեթղթերի մի մասը նախատեսված է փոխանցել ռուսաստանյան կողմին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ ցուցակում են` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Մարս» գործարանը, «Օրբիտա» էլեկտրոնային ձեռնարկությունը, «Հայէլեկտրամեքենան», մաթեմատիկական մեքենաների գիտաարտադրական եւ ավտոմատ համակարգերի ղեկավարման ինստիտուտները, նյութաբանության ինստիտուտը, Հրազդանի ՀԷԿ-ը եւ Որոտանի հիդրոկասկադը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: