16 հոկտեմբերի 2001 - 23:33 AMT
ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ
Ադրբեջանական մամուլը զայրացած է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի համար աշխարհում գործող ահաբեկչակա կազմակերպությունների ցուցակի պատրաստումը հանձնարարված էր էթնիկ հայի: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության համար հաշվետվությունը մշակել է պետդեպարտամենտի հետախուզության եւ հետազոտությունների վարչության պետ Մորթոն Աբրահամյանը, որը երկար ժամանակ աշխատել է Կենտրոնական Հետախուզական Վարչությունում: Բաքվում այս հանգամանքը փորձում են կապել այն բանին, որ միջազգային ահաբեկչության մասին հաշվետվությունում Հայաստանը եւ հայերը չեն հիշատակվում, այն ժամանակ, երբ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում կան Թուրքիայում գործող երկու խմբավորումներ, որոնցից մեկը զուտ թուրքական է: Բացի այդ, ցուցակում կան նաեւ երկու կազմակերպություն, որոնք Ադրբեջանում ունեն տեղական մասնաճյուղեր: Այժմ աշխարհում գործող 43 ահաբեկչական կազմակերպություններից 6-ը պաղեստինյան են, 4-ը իռլանդական, 3-ական պակիստանյան, ֆիլիպինյան եւ կոլումբիական, 2-ական` եգիպտական, իսպանական, աֆղանական, հունական, ճապոնական: Ցուցակում հիշատակվում են նաեւ Իսրայելում, Իրանում եւ Լիվանում գործող կազմակերպությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: