Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման համաձայն, Երևանում ջրամատակարման սակագինը ընթացիկ տարվա հուլիսից կբարձրանա 14 դրամով, բայց քաղաքապետարանի սուբսիդավորման հաշվին սակագինը կմնա նախկին մակարդակում` 181 դրամ:
Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀԾԿՀ մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Նրա խոսքերով, հանձնաժողովը վերջնական որոշում կընդունի մայիսի 25-ի նիստի ժամանակ:
«Երևան-ջուր» ՓԲԸ-ն 2010-ի փետրվարի 6-ին դիմել էր ՀԾԿՀ` Երևանի ջրամատակարարման սակագինը վերանայելու հայտով, որը 2010-ի հուլիսին կարող է աճել 14.3 տոկոսով` 181 դրամից դառնալով 206.98 դրամ: