16 հոկտեմբերի 2001 - 23:36 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿՎԵՐՍԿՍԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՐԿՐԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ
Հայկական ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիան նոյեմբերի 5-ից կրկին կմատակարարվի երկրի էլեկտրացանց: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դա հնարավոր կլինի ի շնորհիվ նոր միջուկային վառելիքի մատակարարման: (2001 թվականի հուլիսի 10-ին ատոմակայանում դադարեցվել էին աշխատանքները պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման եւ լիցքավորման համար): Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 4 մլն դոլար բյուջետային վարկ էր տրամադրել ատոմակայանին: Այդ գումարը վճարվել էր որպես կանխավճար ռուսաստանյան վառելիքի նոր քանակի ձեռքբերման համար, որի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 14 մլն դոլար: Նշենք, որ Հայկական ատոմակայանը ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40 %-ը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: