21 մայիսի 2010 - 19:55 AMT
«Վերջին զանգի» օրը Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Մայիսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ին 1988 թ. ծնված Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի ավտոմեքենան` Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը, որի հետևանքով ուղևորներ` Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներ, 1993 թ. ծնվածներ Հովսեփ Ա.-ն և Ալլա Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար «Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը: