Մայիսի 18-ին Փարիզում տեղի ունեցած «Թուրքիան դեռևս գնում է դեպի Արևմո՞ւտք» համաժողովում ֆրանսիացի լրագրող և ժողովրդագրության փորձագետ Բեռնար Գետտան հայտարարել է, որ ներկայում, համենայնդեպս, մոտակա 25-30 տարվա ընթացքում, քիչ հավանական է Թուրքիայի մուտքը ԵՄ:
Նրա խոսքերի համաձայն, իսլամական արմատականությունն ու մահմեդականների զանգվածային տարագրությունը էապես սառեցրին Եվրամիությունը: «ԵՄ-ի ընդլայնումը անկարգության է հանգեցնում, նավը լեփ-լեցուն է», - ասել է նա, PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:
1981 թ. Albert Londres մրցանակի դափնեկիր Բեռնար Գետտան աջակցում է Թուրքիային` ԵՄ մուտք գործելու: