22 մայիսի 2010 - 13:39 AMT
Երևանում բացվել է ռազմական արտադրանքի ցուցահանդես

ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է հայրենական արտադրության ռազմական արտադրանքի երկրորդ ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է ցուցահանդեսի բացման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր նոր պատմական էջ է բացվում: «Պաշտպանության ռազմավարությունը վերանայելու ընթացքում պետք է մշակվի ռազմական արդյունաբերության զարգացման համալիր հայեցակարգ: Այդ ուղղությամբ արդեն տարվել է որոշակի աշխատանք, ինչի վկան այսօրվա ցուցահանդեսն է: Ես պետք է ընդգծեմ, որ ցուցադրվող ռազմական նմուշներից շատերն արդեն լայնորեն կիրառվում են Հայաստանի ԶՈւ-ում: Մենք ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար հիմք և պոտենցիալ ունենք»,- ասել է Օհանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Սեյրան Օհանյանը մի անգամ ևս ընդգծեց, որ որևէ տարածք հանձնելու մասին խոսք չկա: