22 մայիսի 2010 - 14:36 AMT
Վլադիմիր Հակոբյանն Աստրախանում ընթացող Գրան պրիում զբաղեցնում է վերջին տեղը

Աստրախանում (Ռուսաստան) ընթացող շախմատի Գրան պրիում մայիսի 21-ին կայացել է 10-րդ տուրը: Այդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հանդիպել է Թեմուրր Ռաջաբովին և զիջել նրան:

10-րդ տուրից հետո Հակոբյանը 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Պավել Էլյանովն է (Ուկրաինա), որն ունի 6.5 միավոր:

Գրան պրիի 11-րդ տուրում Հակոբյանը հանդիպելու է Պետեր Լեկոյի հետ (Հունգարիա), որը 5 միավորով 8-րդ տեղում է: