22 մայիսի 2010 - 15:03 AMT
Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը 5-րդ և 6-րդ տեղերն են գրավել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որը մեկնարկել է մայիսի 17-ին:

Մայիսի 21-ի 77 կգ քաշային կարգում հանդես եկան 2 հայ ծանրորդներ` Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը: Նրանք զբաղեցրին 5-րդ և 6-րդ տեղերը:

Մելիքյանը երկամարտի արդյունքում հավաքեց 301 կգ, «պոկում» վարժությունում` 130 կգ, իսկ «հրում» վարժությունում` 171 կգ: Ներսեսյանը զիջեց Մելիքյանին 16 կգ, իսկ երկամարտի արդյունքում կարողացավ հավաքել 285 կգ:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտյոմ Օկուլովը ՌԴ-ից 320 կիլոգրամով:

Վալենսիայում հայ ծանրորդներից ոսկե մեդալներ նվաճեցին Սմաբտ Մարգարյանը (56 կգ ք/կ) և Վլադիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), իսկ Իզաբելլա Յալյանը 53 կգ ք/կ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Համլետ Պողոսյանը (94 կգ ք/կ), Միշա Մուրադյանն ու Գոռ Մինասյանը (+94կգ ք/կ):