16 հոկտեմբերի 2001 - 20:18 AMT
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է երեկ Երեւան ժամանած Ռուսաստանի հեռուստառադիոհաղորդումների եւ տեղեկատվության նախարար Միխաիլ Լեսինին եւ OPT ռուսաստանյան առաջին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին: Նրանց այցի նպատակն է` նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հայտնի է երկու պետությունների ղեկավարները որոշել են ակտիվացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղեկությունների փոխանակումը: Երեւանյան «Զվարթնոց» օդակայանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Միխաիլ Լեսինը հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման հարցը: Այժմ Հայաստանում դեցիմետրային ալիքներով հեռարձակվում են յոթ ռուսաստանյան հեռուստաալիքներ` OPT, PTP, HTB, TB6, Myջ ՁԹ, TBՃ, ACT. Մոսկվայում, գտնում են, որ այդքանը բավական չէ եւ հույս ունեն, որ Հայաստանի ղեկավարությունը OPT ալիքին կտրամադրի մետրային ալիքի հեռարձակում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: