Հայաստանում սկիզբ է առել բնական ջրամբարների, լճերի ու առուների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման ծրագիրը: Այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է գերմանական տեխնիկական համագործակցության միության կենսաբազմազանության վարչության (GTZ) ծրագրի ղեկավար Թոմաս Էբեռերը: Ըստ բանախոսի, GTZ-ն Հայաստանի գիտության և կրթության ու բնապահպանության նախարարությունների հետ համատեղ ակտիվ գործունեություն է վարում էկոլոգիայի բնագավառի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակներում հայկական դպրոցների 120 ուսուցիչ վերապատրաստման դասընթացներ է անցել; Նրանք հիմա ակտիվորեն գործնական աշխատանքներ են վարում և դպրոցականների համար էքսկուրսիաներ կազմակերպում: Թ.Էբեռերը կարևորել է բնության հետ երեխաների շփումը: Այդ պատճառով նա առաջարկում էր հաճախակի բնության գրկում կենսաբանության դասեր անցկացնել, հաճախ քաղաքից դուրս գալ, ուսումնասիրել բնությունը գործնականորեն: Հայաստանում GTZ-ի մեկ այլ ծրագիր է նաև բնական ջրամբարների ուսումնասիրման մրցույթի կազմակերպումը հանրապետության դպրոցականների համար;
Մրցույթին մասնակցելու են մոտավորապես 80 հայկական դասարաններ, իսկ արդյունքները ամփոփվելու են սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող Ջրային պաշարների համաշխարհային օրը: