
Տեղական ժամանակով 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 12%-ը կամ 19 769 հոգի: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 95 303: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԼՂՀ-ից, ամենամեծ ակտիվությունն ընտրողները ցուցաբերել են Հադրութի թիվ 3 ու թիվ 7 և Մարտունու թիվ 12 ընտրատարածքներում: