23 մայիսի 2010 - 16:13 AMT
Հոկեյի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Հայաստանի հավաքականին

Կայացավ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IHF) կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում ընդունվեց անորոշ ժամկետով Հայաստանի հավաքականի որակազրկման մասին:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս երրորդ (ամենաստորին) դիվիզիոնում: Այս տարի աշխարհի առաջնությանը թիմի կազմում մասնակցում էին մի քանի ամերիկահայ մարզիկներ: Հայաստանի Հոկեյի ֆեդերացիան նրանց մասին ոչ ստույգ տվյալներ էր հաղորդել:

Որակազարկման ժամկետն ավելի ուշ կորոշվի: