24 մայիսի 2010 - 13:49 AMT
Կտեղադրվի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը

Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տեղադրել Ախթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը: «Խաչի տեղադրման մասին որոշումը կայացրել է Վանի բնության և մշակութային հուշարձանների պահպանման կազմակերպությունը»,-հայտարարել է Թուրքիայի մշակւոյթի և զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայը: Ըստ նրա, համապատասխան մարմինները դեռ չեն հասցրել իրազեկել հանրությանը, քանի որ որոշումը բոլորովին վերջերս է կայացվել: «Մինչև սեպտեմբերի 19-ը խաչն անպայման կտեղադրվի»,-ասել է Գյունայը:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը նշել է, որ պատրիարքարանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել որոշման մասին, սակայն, այնուամենայնիվ «խաչի տեղադրումը մեծ ուրախություն կպատճառի Թուրքիայի հայերին»:

Թուրքական Հանրապետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ թույլատրվել է խաչ տեղադրել քրիստոնեական եկեղեցու գմբեթին: