24 մայիսի 2010 - 15:12 AMT
Արցախի ձեռքբերումներն ողջ հայ ժողովրդի հաջողություններն ու նվաճումներն են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի պաշտոնական դիտորդական պատվիրակության անդամների հետ:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիտորդների մասնակցությունն Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման անհրաժեշտ գործոններից մեկը: Երկուստեք նշվել է, որ պետական շինարարության և ժողովրդավարության զարգացման գործում Արցախի հաջողությունները ողջ հայ ժողովրդի հաջողությունն է, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: