Մայիսի 18-23-ին Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցումներ, որի ընթացքում խաղարկվեցին սինգապուրյան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հունահռոմեական ըմբշամարտում 85 քաշային կարգում Վարոս Պետրոսյանը դարձավ արծաթե մրցանակակիր, իսկ Արտակ Հովհաննիսյանը 46 կգ ք/կ-ում արծաթ է նվաճել ազատ ըմբշամարտում:
Օգոստոսի 14-26-ին երկու մարզիկներն էլ մասնակցելու են Սինգապուրում տեղի ունեցող օլիմպիական պատանեկան խաղերին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Համբարձումյանը (76 կգ ք/կ) գրավել է 3-րդ տեղը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության մարզական բարձրագույն նվաճումների վարչության պետ Լյովա Վարդանյանը:
Մինչ այդ Սինգապուրում հանդես գալու իրավունք էին նվաճել 5 պատանի մարզիկ ևս` 2 ծանրորդ, դյուդոյիստ, հրաձիգ և ատլետ: