25 մայիսի 2010 - 14:03 AMT
Ռազմական ռևանշի ցանկությունը Բաքվի բլեֆն է

«Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը ռազմական ռևանշի կդիմի, քանզի Ադրբեջանը տնտեսապես աճում է, իսկ ռազմական գործողությունները ներդրումների օգտին հնարավոր քարոզչություններից ամենավատն է: Ես դրան որպես Կովկասում բնական մի բլեֆի եմ վերաբերվում: Սպառնալիքները ոչ մեկին պատիվ չեն բերում»,- Երևանում լրագրողներին է ասել ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, Ռուսաստանի համար Ադրբեջանը փոխհարաբերությունների հարցում խնդրահարույց երկիր է:

Զատուլինը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, չի պատրաստվում մասնակցել ԵվրԱսՏԸ-ին, և մշտապես հայտարարում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու երկիր, մեկ ժողովուրդ են:

«Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի անդամն է, որը նախատեսվել է որպես ՀԱՊԿ ու ԵվրԱսՏԸ-ի, որոնց մասնակցում են Ռուսաստանն ու Հայաստանը, դեմ ուժերի անհրաժեշտ հակակշիռ»,- ասել է ռուս պատգամավորը` ավելացնելով, որ Ադրբեջանում ներկայիս քաղաքական վարչակարգի պայմաններում որոշակի հույս կա, որ չնայած այդ ողջ ռազմատենչ հռետորությանը, Ադրբեջանի իշխանությունները չեն հատի սահմանը: