25 մայիսի 2010 - 15:08 AMT
Ռուս փորձագետը գտնում է, որ ԼՂՀ կարգավիճակի ընդունման դիմաց հնարավոր է վերադարձվի ազատագրված տարածքների մի մասը

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և, որոշ առումով նաև, Թուրքիան ու Իրանը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցում ընդհանուր դիրքորոշում մշակեն և այն առաջարկեն հակամարտող կողմերին: Այս մասին Երևանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Անձամբ ես գտնում եմ, որ այդ դիրքորոշումը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ներքո գտնվող տարածքների մի մասի վերադարձմանը` փոխարենը ընդունվի Ղարաբաղի անկախությունը: Դա հասկանում է յուրաքանչյուր ոք, ով ծանր ու թեթև է անում «կողմն» ու «դեմը», - ասել է Զատուլինը լրագրողներին` ավելացնելով, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի:

Նշելով, որ իր անձնական կարծիքն է հայտնում, այլ ոչ ՌԴ ԱԳՆ-ի կամ Պետդումայի, Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունը, փաստորեն սեղանի վրա է, միայն քաղաքական կամք է պետք այն ընդունելու համար: