«Եվրոպան դեռևս պատրաստ չէ ընդունել բոլոր ցանկացողներին, սակայն մենք այնպես ենք աշխատում, որ հնարավորություն տանք մերձենալ Եվրոպային»,-Վարշավայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան: Ըստ նրա, այդ հնարավորությունը յուրօրինակ եվրոպական «նախամուտք է», որը թույլ է տալիս ընդլայնել համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում: «Պետք է մշակել այնպիսի կանոններ, որոնք զարգանալու հնարավորություն կտան Հայաստանի և Արևելյան գործընկերության մասնակից այլ երկրներին: Գուցե ապագայում տարբերություններն Ասիայի ու Եվրոպայի միջև ջնջվեն և սահմաններ չլինեն, սակայն այսօր պետք է սահմանել խաղի կանոնները:
Մենք շատ տաբեր ենք և փոփոխություններն էլ չափազանց արագ են տեղի ունենում և երբեմն կարելի է կորցնել գործընթացի վերահսկողությունը, ինչը կարող է նոր հոգսերի աղբյուր հանդիսանալ»,-ասել է Լեհաստանի նախկին նախագահը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: