Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը գնտում է, որ «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի Նոթինգհեմում և վստահ է, որ իր փրոմոութեր Միկ Հեննեսին կկարողանա հոգալ այդ մասին:
«Հեննսեսին հավաստիացրել է, որ մենամարտը Նոթինգհեմում գրեթե լուծված հարց է,-ասել է Ֆրոչը:-Նա ասել է, որ մնացել է միայն ձևական համաձայնությունը, այդպիսով, ես նույնիսկ մեծ ջանքեր չգործադրեցի մենամարտը տանը անցկացնելու համար: Թեև, վստահության համար ես դա պետք է տեսնեմ թղթի վրա»;
Ֆրոչի մրցաշարից դուրս գալու սպառնալիքը պայամանագրի կարեևորությունն ընդգծելու նպատակ ուներ:
«Ես որոշակի պարտավորություններ ունեմ «Showtime»-ի առջև, ես կարող եմ լքել մրցաշարը միայն բռնցքամարտիկի իմ կարիերան ավարտելու դեպքում»,-ասել է Ֆրոչը:
Ֆրոչն ասել է, որ եթե համաձայնության չգա Աբրահամի հետ, դա չի նշանակի, թե նա լքելու է մրցաշարը: «Ուղղակի մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում: Այլ տարբերակներ ես չեմ դիտարկում: Ես չեմ մեկնի Գերմանիա կամ Շվեդիա, կամ Նոթինգհեմից դեպի արևելք, քանի որ այնտեղ ես հնարավորություն չեմ ունենա հաղթելու ըստ միավորների;
Իսկ Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը պնդում է, որ մենամարտը անցկացվի տնտեսապես առավել շահավետ վայրում և աննպատակահարմար է համարում մեկնել ԱՄՆ, որտեղ երկրպագուներն այնքան էլ չեն ձգտում տեսնել երկու եվրոպացի բռնցքամարտիկների մենամարտը: