26 մայիսի 2010 - 12:52 AMT
Վերսալում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Մայիսի 30-ին Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ և Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազյերի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կբացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, արարողության ժամանակ ծաղիկներ կդրվեն Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկածների հուշարձանին: Կբացվի նաև «Միասք Մանուշյանն ու հայերը Դիամդրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը:

Միսաք Մանուշյանը հայազգի հակաֆաշիստ է, Ֆրանսիայի ազգային հերոս: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. օգոստոսից Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների դեմ: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և կտտանքների է ենթարկվում և երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում և Երևանում: