13 հոկտեմբերի 2001 - 23:00 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ԱՅՆ ՏԱՍԸ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՎՏԱՆԳ
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո-քարտուղար Ռիչարդ Բոուշերը, Վաշինգտոնում հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ աշխարհի տասը երկրներում ամերիկյան դեսպանատները աշխատում են սահմանափակ ռեժիմով` զգուշանալով ահաբեկչական գործողություններից: Այն երկրներում, որտեղ ամերիկյան դիվանագետներն իրենց ամենից քիչ են պաշտպանված զգում, նշված են Ադրբեջանը, Ալժիրը, Պաղեստինը, Յեմենը, Ինդոնեզիան: Ադրբեջանն այդ ցուցակում ԱՊՀ միակ երկիրն է: «Էխո» թերթին տված հարցազրույցում Բաքվում ամերիկյան դեսպանատան մամլո-կցորդ Ջեյմս Սյուարտը հայտնել է, որ դեսպանատուն հաճախելուց առաջ ԱՄՆ եւ այլ երկրների քաղաքացիները պետք է նախապես տեղեկացնեն իրենց մտադրության մասին: Դա նույնպես պայմանավորված է ահաբեկչության հետ կապված մտավախությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: