27 մայիսի 2010 - 13:33 AMT
Հարկատուներն այսուհետ կգրանցեն իրենց բիզնեսը և հաշվառման կկանգնեն «մեկ պատուհանի» սկզբունքով

Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ին նիստի ժամանակ հաստատել է հարկային օրենսդրության կատարելագործման և գրանցման բարելավման ու բիզնես-միջավայրի հաշվառման օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Ինչպես ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբեն Քոչարյանը, ավելի վաղ, համաձայն օրենքի, եթե հարկ վճարողը ցանկանում էր գրանցել բիզնեսը, ապա նա պետք է դիմեր պետական գրանցման համապատասխան բաժանմունք, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, այնուհետև նա գրանցվում էր, հետո հաշվառման կանգնում հարկային մարմնում: «Իսկ հիմա «մեկ պատուհանի» սկզբունքով փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունում, որպեսզի գրանցումն իրականանա մեկ գործողությամբ. հարկատուն գալիս է համապատասխան հարկային մարմին, տեղում գրանցվում և ստանում հաշվառման համարը»,- հաղորդել է նա:

Ռուբեն Քոչարյանի խոսքերով, այսօր գրանցված են 180 000 տնտեսվարող սուբյեկտներ, իսկ ամեն տարի միջինը գրանցվում է 10 000 տնտեսվարող սուբյեկտ և լուծարքի են ենթարկվում մոտ 3000 տնտեսվարող սուբյեկտներ: Միաժամանակ նա նշել է, որ ոչ մեծ տարբերություն է գրանցվել 2009-ին, կապված Պետկոմիտեի կողմից նախաձեռնած քարոզարշավի հետ, որը նախատեսում էր տնտեսվարող սուբյկետների գրանցում, որոնք աշխատում էին տոնավաճառաներում և առևտրի կետերում, որի շնորհիվ գրանցված տնտեսվարող սուբյեկտների թիվը զգալիորեն աճել է:

Օրենքը ուժի մեջ կմտնի 2011-ի հունվարի 1-ից: