27 մայիսի 2010 - 14:39 AMT
Երևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի երթևեկել հունիսի 3-ից

Մայիսի 25-ից Երևանի, Արմավիրի, Գյումրիի, Վանաձորի և Սանահին երկաթուղային կայարանների նախնական վաճառքի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել Երևան-Բաթում-Երևան գնացքի տոմսեր, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Տոմսերի արժեքը մինչև հունիսի 1-ը կկազմի`SV-ն-25 586 դրամ, բարձր հարմարավետության կուպե` 14 351 դրամ, կուպե` 12 651 դրամ, պլացքարտի կուպե` 7 943 դրամ: Գնացքներն Երևանի ու Բաթումի միջև կերթևեկեն, ինչպես և նախապես հայտարարվել է, ողջ ամառվա ընթացքում`հունիսի 3-ից սկսած: