27 մայիսի 2010 - 18:45 AMT
ՀՀ կառավարությունը մտադիր է պահպանել պատմամշակութային արժեքները Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքում

Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ին որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին»:

Սույն որոշումը շոշափում է ավելի քան 800 բնակիչների շահերը, իսկ շինարարությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է բնապահպանական, պատմամշակութային մանրակրկիտ փորձաքննություն: Այս առիթով ՀՀ վարչապետը նկատել է, որ անհնար է, որ այդպիսի լայնածավալ շինարարության ընթացքում շրջակա միջավայրը և նյութական մշակույթի արժեքներն անխաթար պահելու հարց չծագի: