Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր լատինամերիկյան շրջագայության շրջանակներում չեղյալ է հայտարարել իր այցն Արգենտինա: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, պատճառն այն է, որ Արգենտինայի իշխանությունները, հաշվի առնելով Բուենոս Այրեսի հայ համայնքի դժգոհությունը, հրաժարվել են Խորխե Նյուբեյրայի այգում տեղադրել է Աթաթուրքի հուշարձանը:
Իր հերթին, Արգենտինայի նախագահն ասել է, որ հասկանում է Էրդողանի արձագանքը, բայց միաժամանակ նշել է, որ Բունեոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշումը չի կարող չեղյալ համարվել դաշնային մակարդակում, քանի որ դա հակասում է Արգենտինայի Սահմանադրությանը, հաղորդում է Today’s Zaman-ը:
Նշենք, որ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ չեղյալ է հայտարարվել ոչ թե հուշարձանի տեղադրումը, այլ բացման հանդիսավոր արարողությունը: