Մայիսի 30-ին Երևանում ավարտվել է հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 9 թիմեր աղջիկների շարքում և 10 թիմեր` պատանիների, Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից:
Պատանիների շարքում հաղթող է դարձել «Դավիթաշեն» թիմը, որը եզրափակչում 13:11 հաշվով հաղթել է Ալավերդու թիմին:
Աղջիկների շարքում առավել ուժեղ էր Արցախի թիմը, որը եզրափակչում հաղթեց երևանյան մրցակիցներին:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը ստացել են մեդալներ և պատվոգրեր, իսկ բոլոր թիմերը ստացել են գնդակներ և մարզահագուստ: