Հունիսի ավարտին G-20 գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել Թուրքիայի վարչապետը Բրազիլիա կատարած իր այցի ժամանակ, նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի և իրանական չհարստացված ուրանը միջուկային վառելիքի հետ փոխանակելու հետ կապված հարցեր:
Անդրադառնալով Արևմուտքի դիրքորոշմանն այս հարցում` Էրդողանը մեղադրել է արևմտյան տերություններին Թեհրանի հանդեպ «ազնիվ ու անկեղծ» վերաբերմունքի բացակայության մեջ: Չնշելով Իսրայելի անունը, նա ասել է. «Դուք նույն մոտեցումը չեք դրսևորում աշխարհի բոլոր երկրների համդեպ, սակայն դուք Իրանի դեմ եք տրամադրում ողջ աշխարհը: Ես դա չեմ ընկալում որպես արդար, ազնիվ և անկեղծ մոտեցում»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի ձեռնարկած քայլն ուղղված է ոչ թե աշխարհի համար սպառնալիքի ստեղծմանը, այլ աշխարհին այդ սպառնալիքից պաշտպանելուն: «Մենք նախկինում ևս ասում էինք` մենք չենք ցանկանում, որ մեր տարածաշրջանում միջուկային զենք լինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: