31 մայիսի 2010 - 15:34 AMT
Իսրայելի ԱԳՆ-ն արգելել է իսրայելական նավերին կառանել Թուրքիայում

Իսրայելի արտգործնախարարությունը հրահանգ է տարածել, որով արգելել է Իսրայելի զբոսաշրջային «Magic» նավին կառանել թուրքական նավահանգստում: Նավի վրա գտնվում է 850 իսրայելցի, նրանք մեկնում էին Անթալիա: Նավը փոխել է ուղղությունը դեպի Կիպրոս:

Որոշումը կայացվել է առավոտյան Թուրքիայում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակման փորձից հետո, հաղորդում է MIGnews-ը: