«Թուրքիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին և չեղյալ է հայտարարել երեք համատեղ զորավաժություն»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը լրագրողներին` հավելելով, որ իր երկիրն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել` քննարկելու համար Իսրայելի գործողություններն այն բանից հետո, երբ իսրայելական նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավերը, որոնց թվում կար նաև թուրքական նավ: Ըստ նրա, Թուրքիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին, քանի որ Իսրայելի գործողությունները հավասարազոր են ծովահենության: «Ոչ միայն Թուրքիան, այլ նաև ողջ աշխարհը կդատապարտի այդ փաստը»,-ասել է Առինչը:
Ինչպես հայտնել է փոխվարչապետը, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլը կապվել է իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ և թվարկել է Անկարայի հետևյալ պահանջները` անվտանգության ապահովում և թուրք քաղաքացիների հայրենադարձություն, վիրավորների բուժում, նավերի վերադարձ, հայտնում է Hurriyet Daily news-ը: