11 հոկտեմբերի 2001 - 23:14 AMT
ՎԱՂԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Վաղը Հոլիվուդի հայտնի «Սեմյուել Գոլդվին» կինոդահլիճում կկայանա «Օսկար» մրցանակի հայցման ներկայացված հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լրության սիմֆոնիա» ֆիլմի նախնական ցուցադրումը: Դա առաջին հայկական կինոնկարն է, որն ներկայացված է «Օսկար»-ի: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, մրցույթի առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան 2002 թվականի փետրվարի 14-ին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: