1 հունիսի 2010 - 15:06 AMT
2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով

2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով, ինչը 47.7 տոկոսով ավել է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 2.19 մլն լիտր օղի, ինչը 39.4 տոկոսով ցածր է 2009-ի հունվար-ապրիլի ցուցանիշից:

Բացի դրանից, 2010-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1.44 մլն լիտր գինի 2009-ի նույն շրջանի 1.07 մլն լիտրի փոխարեն (34.5 տոկոսով շատ):

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 3.12 մլն լիտր գարեջուր, ինչը 52.7 տոկոսով շատ է, քան 2009-ի հունվար-ապրիլին: Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 46.4 տոկոսով` կազմելով 62.2 հազար լիտր:

Առաջին եռամսյակում ոչ ոգելից խմիչքների արտադրությունը կրճատվել է 12.3 տոկոսով` կազմելով 10.64 մլն լիտր