2 հունիսի 2010 - 18:05 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարին կից ստեղծվել է խորհրդակցական մարմին

Հայաստանի հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարական ծրագրերի, այդ թվում “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ բնական եւ տեխնածին բնույթի վթարների վերացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ տրանսոպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հունիսի 2-ի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին:

Խորհրդակցական մարմնում ընդգրկված են ոլորտը ներկայացնող մի շարք պատասխանատուներ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ` նախագծող եւ ճանապարհաշինարարական կազմակերպություններից:

Նշենք, որ նույն օրը նախարար Մ.Վարդանյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցական մարմնի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են “Հյուսիս-հարավ” ճանապարհի տեխնիկական չափորոշիչները, որոնք կներկայացվեն նախագծային առաջադրանքում: