3 հունիսի 2010 - 13:09 AMT
Թանկարժեք մետաղների արտադրությամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների համար կվերացվի եկամտահարկի կանխավճարը

Թանկարժեք մետաղների, ոսկու արտադրությամբ ու իրացմամբ և ադամանդների մշակմամբ զբաղվող ընկերությունների համար կվերացվի եկամտահարկի 1 տոկոս կազմող կանխավճարը: Այդ մասին հունիսի 3-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ընդ որում, նա հավելել է, որ այն ընկերությունները, որոնք զբաղվում են միայն ոսկու հումքի վաճառքով, կվճարեն եկամտահարկի կանխավճարի 0,25 տոկոսը: