3 հունիսի 2010 - 15:23 AMT
Արթուր Աբրահամի մարզիչը Դաշնային խաչ է ստացել

Ուլի Վեգները, որը մարզում է «Զաուերլենդ» թիմի բռնցքամարտիկներին, որտեղ մարզվում է նաև հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Դաշնային խաչ է ստացել իր ներդրած ավանդի համար:

«Այդպիսի պարգև ստանալը մեծ պատիվ է ինձ համար և այն շատ մեծ նշանակություն ունի: Առանց իմ թիմի և իհարկե առանց իմ բռնցքամարտիկների ես չէի կարողանա այսպիսի հաջողությունների հասնել»,- ասել է Վեգները:

68-ամյա Վեգներն արդեն 7 տարի աշխատում է «Զաուրերլենդ» թիմի հետ: Նա պատրաստել է անվանի բռնցքամարտիկներ Մարկո Հուկին, Սեվեն Օտկեին, Սեսիլիա Բրախուսին և IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին: