3 հունիսի 2010 - 15:34 AMT
Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի Դևիսի գավաթի 1/4 եզրափակչին

Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականի կապիտան Մոդեստո Վասկեսը հրապարակեց Արգենտինայի հավաքականի կազմը, որը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի պաշտոնական կայքէջը:

Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Օրասիո Սեբալյոսը, Էդուարդո Շվանկը, Լեոնարդո Մայերը և Ֆեդերիկո Դել Բոնիսը: Խուան Մարտին Դել Պոտրոն բացակայում է, քանի որ շարունակում է բուժել դաստակի վնասվածքը:

1/8 եզրափակչում արգենտինացիները հաղթեցին Շվեդիայի հավաքականին, երբ Դավիթ Նալբանդյանը, որը հասցրել էր վերականգնվել վնասվածքից հետո, հաղթեց որոշիչ` հինգերորդ մենամարտում: