3 հունիսի 2010 - 16:17 AMT
Հայաստանի կառավարությունը 1,3 մլրդ դրամ է հատկացրել վնասված ճանապարհահատվածների վերականգնման համար

Հայաստանի կառավարությունը սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների նախագծահետազոտական աշխատանքների համար ՀՀ տրանստորտի և կապի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 45, 8 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարի երկրի ճանապարհներին տեղի են ունեցել աննախադեպ քանակով բնական վթարներ, վատացել է ճանապարհների վիճակը: Դրությունը շտկելու առաջին անհրաժեշտության ծախսը հասնում է մեկ միլիարդ 300 մլն դրամի: