ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում տրամադրել է 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման արտոնագրերն ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 12 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի գործողությունը կասեցվել է:
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 3մլն 600 000, 3 մլն 300 000 և 500 000 դրամի չափով: Նախազգուշացում է կիրառվել 6 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի նկատմամբ: Հունվար-մայիս ամիսների ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 195 մլն դրամի չափով պետական տուրք, որից 145 մլն դրամը` շահումով խաղերի, 50 մլն դրամը` խաղատների գծով:
Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման արտոնագրեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: