Հունիսի 2-ին կայացան Գևորգ Զարգարյանի անվան հուշամրցաշարի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: «Էրեբունին» 5:0 հաշվով առավելության հասավ «Եվրոպայի» նկատմամբ, իսկ «Քախսին» հաղթեց «Պոլիտեխնիկին» 16:4 հաշվով:
Երկու խաղային օրերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը`
1. Էրեբունի - 6 2. Քախսի - 6
Մրցաշարի հաղթողը պարզ կդառնա հունիսի 4-ին: Այդ օրը կհանդիպեն «Էրեբունին» և «Քախսին», իսկ երրորդ տեղի համար կպայքարեն «Պոլիտեխնիկն» ու «Եվրոպան», հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: