ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Դրա անհրաժեշտությունն այն է, որ ըստ միջազգային քաղաքացիական ավիացիայի Չիկագոյի համաձայնագրի N15 հավելվածի ԻԿԱՕ-ի անդամ պետությունը, այդ թվում Հայաստանը, պետք է ունենա իր օդային տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազա:
ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2009թ. մշակել և ստեղծել է 60 և ավելի մետր բարձրություն ունեցող արհեստական խոչընդոտների թվային բազա: Ընդունված որոշումը վարչությանը հնարավորություն կտա մշտապես լրամշակել և արդիականացնել այն: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր մեկ այլ որոշման մեջ կառավարությունը տարանջատել է օդանավ շահագործողների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությունները: