Հունիսի 3-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգի արդիական հարցերը` ներառյալ հուլիսի 16-17-ը Ալմա-Աթայում կայանալիք ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստությունը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին 2010 թվականին Կազմակերպության գագաթաժողովն անցկացնելու ծրագրերի, ինչպես նաև «Կորֆու գործընթացի» շրջանակներում համաեվրոպական անվտանգության առանցքային խնդիրների շուրջ քննարկման հետագա հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: