3 հունիսի 2010 - 20:21 AMT
Գերմանական Satori-Quartet կիթառային քառյակը ելույթ ունեցավ Սիրահարների այգում

Սիրահարների այգում ելույթ ունեցավ Գերմանական Satori-Quartet կիթառային քառյակը:

Ինչպես ասում են քառյակի մասնակիցները, լինելով կամերային համույթ, նրանք ցանկանում են կիթառային երաժշտությունը լայն լսարանին ներկայացնել դասական նվագացանկի օգնությամբ և կիթառային քառյակի համար նախատեսված ստեղծագործությունների ներկայացմամբ: 4 երաժիշտների ելույթը բնորոշվում է բովանդակության պարզությամբ, կենտրոնացվածությամբ և հումորի առկայությամբ: Համերգը կայացավ Հարավային Կովկասի երկրներով քառյակի շրջագայության շրջանակներում:

Satori-Quartet համույթը հիմնադրվել է Թուրինում` Իտալիայում, 2008 թվականին: Երգահաններ Մայքլ Քվելլի և Մարտին Սադովսկու հետ համագործակցությունը նշանավորեց նրանց կարիերայի սկիզբը: 2010 թվականին երաժիշտները կենդանի ելույթներ և երաժշտության ձայնագրություններ ունեն ծրագրած: